հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
​Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում՝ սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, 9-11-ին ևս 3-4 աստիճանով։

  • Կիսվել: