Ոչ ձյունն են մաքրել, ոչ աղն են ցանել. ավտոբուսների վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ
Ուլնեցի 1 հասցեում ավտոբուսները շարված են, վարոդները հրաժարվում են երթուղի դուրս գալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Ավագանու անդամ, Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը:
«Մոնումենտում կոլապս է, ոչ ձյունն են մաքրել, ոչ աղն են ցանել, ավտոբուսները կանգնած են, չեն քշում, ճիշտ էլ անում են, ինչ քշեն, գնան պրոբլեմի առաջ կանգնեն»,-ասվում է տեսանյութում: