հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նուբարաշենի հրդեհը չի մարել․ տեղում աշխատում է 5 ջրատար, 2 բեռնատար, 5 տրակտոր, 2 տեխնիկա

Նուբարաշենի հրդեհը չի մարել․ տեղում աշխատում է 5 ջրատար, 2 բեռնատար, 5 տրակտոր, 2 տեխնիկա

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:

Հունիսի 12-ի վաղ առավոտյան դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

  • Կիսվել: