հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր․ ՇՄՆ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է`
 
Մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում, մայիսի 18-19-ին․
✓ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ։
✓ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում՝ 1.2 անգամ:
✓ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդ օերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ:
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ:
Լրացուցիչ մոնիթորինգից հետո քաղաքացիներին կտրվի հավելյալ տեղեկատվություն։

  • Կիսվել: