ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Այս մասին տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

՛՛Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը՛՛,-գրել է նա։

Նշենք, որ սա Հայաստանում կորոնավիրուսից մահվան չորրորդ դեպքն է:

  • Կիսվել: