հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը

Նորոգվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը

Հունիսին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետը, ծանոթանալով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարել էր նորոգել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի վրա գտնվող՝ դեպի Այգավան տանող ուղեանցը։ «Արարատ ճանշին» ընկերության կողմից ուղեանցն արդեն նորոգվել է. տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, ուղեանցը կահավորվել է անվտանգության տարրերով։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

 
 
 
 
 
 

  • Կիսվել: