կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Nordwind Airlines»-ը փետրվարի 14-ից Կալինինգրադից Երևան չարտերային չվերթներ կիրականացնի

«Nordwind Airlines»-ը փետրվարի 14-ից Կալինինգրադից Երևան չարտերային չվերթներ կիրականացնի

«Nordwind Airlines» ավիաընկերությունը փետրվարի 14-ից Կալինինգրադից Հայաստան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները կսկսի: Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Ըստ աղբյուրի՝ Կալինինգրադից Հայաստան չվերթներն այսօրվա դրությամբծրագրված են ձմեռային չվացուցակի գործողության շրջանակում՝ 2021-ի փետրվարի 14-ից մինչև մարտի 21-ը և ամառային սեզոնի սկզբին՝ մարտի 28-ից մինչև ապրիլի 25-ը:

Դեպի Երևան չարտերային չվերթերը կկատարվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին 189 ուղևորի աթոռներով Boeing B 737 օդանավերով:

Խաբարովո օդանավակայանից մեկնումը ծրագրվում Է 09:40-ին, Երևանի օդանավակայան ժամանումը՝ 15:35-ին: Երևանից թռիչքը՝ 16:35-ին, Կալինինգրադ ժամանումը՝ 18:30-ին: Թռիչքի տևողությունը կկազմի 4 ժամ:

Թռիչքներ ծրագրող ուղևորներին խորհուրդ է տրվել ծանոթանալ ՀՀ մուտքի կանոններին և կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մտցված սահմանափակումներին։

  • Կիսվել: