հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոր Նորքի զբոսայգիներից մեկում անհայտ անձը 71-ամյա տղամարդու գրպանից հափշտակել է բջջայինն ու դիմել փախուստի

Նոր Նորքի զբոսայգիներից մեկում անհայտ անձը 71-ամյա տղամարդու գրպանից հափշտակել է բջջայինն ու դիմել փախուստի

Հուլիսի 24-ի երեկոյան 1-02 ծառայություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Նորքում հափշտակել են իր պապի բջջային հեռախոսը: Տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը, լսել տուժած տղամարդուն, ուսումնասիրել տարածքը, ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ:

71-ամյա տուժողը հայտնել էր, որ ժամը 16.30-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգում անհայտ անձը իր գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Բաժնի քրեական հետախույզները հուլիսի 25-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, Գայի պողոտայում ձերբակալեցին և քննչական բաժին ներկայացրին Մոլդովական փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց գողոնը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: