Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվող զբոսայգու աշխատանքներն ավարտական փուլում են
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում՝ նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Այգին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի համար առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման նոր համակարգ:
Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:
Մանրամասները՝ տեսանյութում։