Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը իրեն օրենքից վեր է դասում և անտեսում է պարետի ցուցումները. Խաչատրյան
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը իրեն օրենքից վեր է դասում և անտեսում է պարետի ցուցումները:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Նա նշել է. ՛՛Նոր Նորք վարչական շրջանի աշխատակցի նամակը վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛, մեծարգո՛ վարչապետ,
Ձեզ է դիմում Նոր Նորք վարչական շրջանի աշխատակից Անահիտ Կարապետյանը: Ունեմ շուրջ 50 տարվա աշխատանքային փորձ, որից 30 տարին՝ Տեղական ինքնակառավարման համակարգում: Ներկայումս աշխատում եմ եմ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում՝ զբաղեցնելով պարետի հաստիքը:
Երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, հետևելով Պարետի ցուցումներին, որպես թիրախային խմբի ներկայացուցիչ չեմ հաճախել աշխատանքի: Սա առիթ է հանդիսացել, որ ինձ ծանուցում ուղարկեն վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մակագրմամբ, որ ազատվեմ աշխատանքից:Այս պայմաններում սա խախտում է և մարդու իրավունքների ոտնահարում՛՛։
Խաչատրյանը նաև լուսանկարներ է տեղ, որոնք կարող եք դիտել այստեղ:


