չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նոր մանրամասներ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհից. կա մեկ զոհ

Նոր մանրամասներ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհից. կա մեկ զոհ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:27-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան ննջասենյակում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել են մահճակալը և անկողնային պարագաներ։

Փրկարարները հարակից սենյակում հայտնաբերել են Ա․ Մ․-ի (ծնված 1955 թ.) ծխահարված դին:

  • Կիսվել: