չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոր մանրամասներ՝ Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի միջև ձայնագրությունից

Նոր մանրամասներ՝ Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի միջև ձայնագրությունից

ArmLur.am-ը հայտնում է, որ երեկ երեկոյան «Քաղացաիկանա պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկվել է Պապիկյանի եւ Գասպարյանի ձայնագրությունը, բոլորը փորձել են պարզել, թե երբ է այդ խոսակցությունը տեղի ունեցել: Մենք պարզեցինք, որ Դիանա Գասպարյանը Պապիկյանին է զանգահարել 2020 թվականի նոյմբերի 16-ին, երբ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր արել:

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,-հայտարարել էր Փաշինյանը:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` այդ ամենից հետո թիմում իսկական բունտ է հասունանում, բոլորը սկսում են դիմումներ գրել, որը «կանգնացնում» է Պապիկյանը: Վերջինս գրեթե բոլորին ասում է հանդարտվեն, մինչեւ կփորձեն Փաշինյանի հետ խոսել:

Ու պարզվում է, երբ Փաշինյանի զեկուցում են, որ իր թիմը դիմումներ է գրում, որպեսզի հեռանա, վերջինս երկրորդ գրառումն է անում ու իբրեւ բացատրում, թե ինչու է նման հայտարարություն արել. «Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել:

Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է: Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը«,-հայտարարել էր Փաշինյանը:

  • Կիսվել: