Նոր Կյանք գյուղում վթարի պատճառով մահացել է 26–ամյա ուղեւորը
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.10-ի սահմանում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանությունից, ուղեւորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: