Նոր Խարբերդում պնդում են, որ «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է «նեխած ու կասկածելի» խմելու ջուր
Shamshyan.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ամառանոցների բնակիչներից, որոնք բողոքում են և պնդում, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն իրենց անորակ ու վտանգավոր ջուր է մատակարարում:
Նրանք նշել են, որ ծորակներից անտանելի տաք, գարշահոտ ջուր է գալիս, անգամ թունավորման դեպքեր են եղել: Զանգահարել են Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթի վարչական շրջանի թեժ գիծ, ասել են՝ դիմեք «Վեոլիա ջուր»: