կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նոր Հաճնում մահացած 4 երեխաներից 2-ը ֆուտբոլիստուհիներ էին

Նոր Հաճնում մահացած 4 երեխաներից 2-ը ֆուտբոլիստուհիներ էին

Նախօրեին Նոր Հաճնում մահացած 4 երեխաներից 2-ը հանդես էին գալիս «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում։ 

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:

Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին:»,- գրված  է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում մահացած 4 երեխաների հորը ձերբակալել են Ռուսաստանում, քանի որ նա մոր և չորս երեխաների ողբերգական մահվան լուրն իմանալուց հետո  Հայաստան վերադառնալիս շտապողականության պատճառով չէր լրացնրել միգրացիոն փաստաթուղթը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նոր Հաճնում լոգարանում և ննջասենյակում հայտնաբերվել էր 77-ամյա կնոջ և նրա 4 թոռների դիերը։ 

Պարզվել էր, որ տան բնակիչները՝ տատը և չորս թոռը թունավորվել էին շմոլ գազից։ Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները, թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին, ապրում են Ուկրայինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

  • Կիսվել: