Նման բան չկա՝ Ցեղասպանության թանգարանի տարածքը տրվի առևտրային գործունեության համար. նախարար
«Որևէ նման բան չկա, որ հուշահամալիրի տարածքները տրվեն առևտրային գործունեության համար»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքը Երևանի համայնքին փոխանցելը առևտրային գործունեություն կազմակերպելու նպատակով է արված։
Նախարարն ասաց, որ այդ ամբողջ տարածքը խորհրդանշական է և որևէ նպատակային փոփոխություն այստեղ չի կարող լինել։
«Մնացածը արդեն տեխնիկական հարցեր են։ Մեր նպատակն է, որ տարածքը ապրի և զարգանա։ Այդ ուղղությամբ ջանքեր չեն խնայելու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։


