շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՆԳ նախարարը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպանն անդրադարձել են «Խելացի քաղաք» հայեցակարգին

ՆԳ նախարարը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպանն անդրադարձել են «Խելացի քաղաք» հայեցակարգին

Սեպտեմբերի 20-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ 

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։

Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման, թվայնացման համակարգերի ներդրման, աղետների ռիսկի  կառավարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի  ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։ 

Նա ներկայացրել է Ղազախստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ 

Կողմերն անդրադարձել են նաև «Խելացի քաղաք» հայեցակարգին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ինչպես ներկա, այնպես էլ առաջիկա ուղղությունների վերաբերյալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման և փորձի փոխանակման շուրջ:

  • Կիսվել: