չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ խոսնակ

Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ խոսնակ

Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված է, ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում։

Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

  • Կիսվել: