երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նեո ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Նեո ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծին նկատել են ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում:

 

  • Կիսվել: