ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ. Ղազինյան

ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ. Ղազինյան

ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ի գիտություն ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ:
Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը:

Հ.Գ. Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով աձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում: Իսկ Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ:
Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են էթնիկ զտումների. նպատակ ունեն մաքրել հյուսիսը բնիկ սերբերից:

Շատ հետաքրքիր է հետևել ԵՄ քայլերին ու գործողություններին»,- գրել է նա:

  • Կիսվել: