հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ (տեսանյութ)

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ (տեսանյութ)

Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 98 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 520, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 536, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 223, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 131 և 1535 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 117-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 108-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

 

  • Կիսվել: