ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախորդ շաբաթ արձանագրվել է թունավորման 10 դեպք․ ԱԻՆ

Նախորդ շաբաթ արձանագրվել է թունավորման 10 դեպք․ ԱԻՆ

Նոյեմբերի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 473 դեպք, որից 212-ը արտակարգ, այդ թվում՝ 135 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 159 կենցաղային կանչ. տուժել է 133 մարդ։

 

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 21 մահ:

 

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: