Ֆլեշմոբ Արսեն Թորոսյանից․ Ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը
Կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամենակարևոր գործողություններից մեկը անձնական հիգիենային ճիշտ հետևելն է։ Եվ ահա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր ֆլեշմոբ-մարտահրավեր է սկսել «#մաքուրձեռքեր» հեշթեգով։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաէական դերերից մեկն ունի հենց ձեռքերը օճառով լվանալ և ճի՛շտ լվանալը»,- ասում է առողջապահության նախարարը։ Նրա պնդմամբ՝ օճառը քայքայում է վիրուսի պատյանը, այսպիսով նպաստելով վերջինիս ոչնչացմանը։
Արսեն Թորոսյանը մարտահրավերը նետել է կառավարության մյուս անդամներին


