շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի է ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի:

  • Կիսվել: