հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նա իր կյանքը նվիրել է մեր պատմական հիշողության պահպանմանը. Արմեն Սարգսյանը՝ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին

Նա իր կյանքը նվիրել է մեր պատմական հիշողության պահպանմանը. Արմեն Սարգսյանը՝ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Խորին ցավակցություններս եմ հայտնում մեր ժամանակների անվանի հայերից մեկի՝ հայտնի պատմաբան Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

Այն լուսավոր հետքը, որ նա հեռանալով թողնում է բյուրավոր մեր հայրենակիցների,այդ թվում և՝ իմ հիշողության մեջ, նրա անցած գիտական լուսավոր ու լուսավորչական ճանապարհի խոր արտացոլանքն է։

Այդ ճանապարհի առանցքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն ու  հայագիտությունն էին։ Սակայն Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԱՄՆ Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական աշխարհայացքի ընդգրկումը շատ ավելի լայն էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է մեր պատմական հիշողության պահպանմանը և ամեն կերպ ձգտում էր այդ հիշողությունը հասանելի ու հասկանալի դարձնել այսօրվա ժամանակին ու ժամանակակից մարդկությանը։

Մեծ ցավ եմ ապրում հայկական Սփյուռքի, հայ պատմագիտության կրած այս հսկա կորստի համար»:

  • Կիսվել: