հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է մատնահետքեր վերցնել ԵԱՏՄ-ի մի քանի միլիոն քաղաքացիներից

ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է մատնահետքեր վերցնել ԵԱՏՄ-ի մի քանի միլիոն քաղաքացիներից

Ռուսաստանի ՆԳՆ-ն, երկրի նոր օրենքի համաձայն, պլանավորում է ԵԱՏՄ 3-5 մլն քաղաքացիներից մատնահետք վերցնել՝ ՌԴ-ում օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության որակի բարձրացման և հանցագործությունների բացահայտման գործընթացի բարելավման նպատակով։ Այս մասին ասել է Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Օլեգ Կադոչնիկովը, հայտնում է Ria.ru-ն։

Մատնահետք վերցնելու մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է նախորդ տարվա վերջին։ Դրա համաձայն՝ ժամկետը, որի ընթացքում օտարերկրացիները պետք է մատնահետք հանձնեն, կախված է նրանց ՌԴ ժամանման նպատակից։

Եթե անձը երկրում ավելի քան 90 օր է անցկացնում ոչ աշխատանքային հարցերով, պետք է այս ընթացակարգն անցնի երկիր մտնելուց հետո ոչ ուշ, քան 90 օրում։ Աշխատանքային միգրանտները պետք է մատնահետք հանձնեն 30 օրվա ընթացքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: