չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Մուշի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում

Մուշի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 32-ամյա Հովհաննես Ա.-ին, որը 2020 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:

«Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: