երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մրգաշատ գյուղում հրդեհվել է կայանված  Mercedes-ը

Մրգաշատ գյուղում հրդեհվել է կայանված Mercedes-ը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի նախկին դպրոցի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Պարզվել , որ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Աշոտ Զոհրաբյանն ու Լևոն Զախարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։  Գ․ Շամշյանի տեղեկություններով  ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Սամվել Կյուրեղյանին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: