ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի և սիրված հեղինակություններից 44-ամյա տղամարդը. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը

Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի և սիրված հեղինակություններից 44-ամյա տղամարդը. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը

Օրեր առաջ Վանաձոր քաղաքում հուղարկավորել են Վանաձոր քաղաքում հայտնի, հարգված ու սիրված ընտանիքի զավակներից մեկին՝ 44-ամյա Վարդան Փ-ին:  

Հոգեհանգիստը տեղի է ունեցել Վանաձորում հայտնի «Ջունգլիներ» կոչվող թաղամասի սգո սրահներից մեկում, և ներկա են եղել ոչ միայն մեծ թվով վանաձորցիներ, այլև Հանրապետության տարբեր մարզերից և արտասահմանից:   Վարդան Փ-ն սպանվել է հունիսի 17-ին` Ռուսաստանի Դաշնությունում:

Այդ օրը՝ Մոսկվայի Միտիշիի շրջանում ՀՀ երկու քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:   Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչ հանդիսացող տղամարդը կրակոցներ է արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:   Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:  

Սպանության պահը արձանագրվել է սպանության վայրում տեղադրված տեսախցիկի կողմից, որը SHAMSHYAN.com-ը ներկայացնում է: 

  • Կիսվել: