շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
 Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական ֆորումը

Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական ֆորումը

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական ֆորումը, որին կմասնակցեն երկու երկրների հասարակական կարծիք ձևավորող ավելի քան 300 վերլուծաբաններ։ Գրում է ТАСС-ը։

Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը, «Միասին» հասարակական կազմակերպությունը և «Միջազգային համագործակցության առաջնորդներ» անկախ ոչ առևտրային կազմակերպությունը:

Ֆորումին սպասվում է բարձրաստիճան հյուրերի մասնակցություն։ Քննարկումը ծավալվելու է «Պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ համագործակցության զարգացման հիմք», «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», «ԶԼՄ-ները՝ քաղաքական փոխգործակցության պատկերներ ստեղծման գործի անբաժանելի մաս» թեմաների շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: