Մոսկվայի նավթավերամշակման գործարանը կրկին հայտնվել է ԱԹՍ-երի թիրախում
Այսօր առավոտյան Մոսկվան զանգվածային դրոնային հարձակման է ենթարկվել։
Սոցցանցերում տարածված կադրերում գործարանի տարածքում մեծ հրդեհ է երևում։
Անկախ ASTRA պարբերականը գրում է, որ Մոսկվայում, նավթավերամշակման գործարանից բացի, հարված է եղել նաև առնվազն մեկ բազմաբնակարան շենքի։



