հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մոսկվան կարող է վերսկսել թռիչքները դեպի Երևան ու ԱՊՀ երկրներ մեկ ամսվա ընթացքում

Մոսկվան կարող է վերսկսել թռիչքները դեպի Երևան ու ԱՊՀ երկրներ մեկ ամսվա ընթացքում

Մոսկվան կարող է վերսկսել թռիչքները ԱՊՀ երկրների հետ մեկ ամսվա ընթացքում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:

«Որպես առաջնահերթություն քննարկվում են հոկտեմբերին ԱՊՀ երկրների մայրաքաղաքների հետ թռիչքները վերսկսելու մեխանիզմները: Խոսքը Նուր-Սուլթանի, Տաշքենդի, Բաքվի, Երևանի և այլոց մասին է», - ասել է աղբյուրը:

Ըստ նրա, Մինսկի հետ օդային հաղորդակցությունը կարող է առաջինը վերսկսվել:

«Դեռևս այդ հարցը մշակվում է երկու երկրների ավիացիոն իշխանությունների և փոխադրողների մասնակցությամբ: Թռիչքների վերսկսման ամսաթիվը դեռ որոշված ​​չէ», - նշել է աղբյուրը:

  • Կիսվել: