ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը. կան տուժածներ

Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենաները (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1968 թ․) և տրակտորը (վարորդ Գ. Խ., ծնված 1975 թ․):
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
 
Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և չորս քաղաքացու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

  • Կիսվել: