հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտ մարդկային ոսկորներ են հայտնաբերել

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտ մարդկային ոսկորներ են հայտնաբերել

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը` Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները: Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիի առջև խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: