հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ՄԻՊ-ն ու Կապիլ Շարման քննարկել են առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

ՄԻՊ-ն ու Կապիլ Շարման քննարկել են առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։

Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին,  շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով  իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները։

Անդրադարձ է կատարվել  մեր երկրում առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների հետ կապված հարցերին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքներին, փակ հաստատություններ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող այցերին, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, ուսումնասիրվում են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված հարցեր։

Հանդիպման ավարտին Կապիլ Շարման շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

  • Կիսվել: