ԱՆ-ն հնարավոր է համարել օնլայն տաքսու վարորդներին վաղաժամ ներառել ապահովագրական համակարգում
Իշխանությունները շուտով կքննարկեն առցանց տաքսու վարորդներին պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում ընդգրկելու հարցը, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ առցանց տաքսու ոլորտի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել միանալ ապահովագրական համակարգին։
«Ինձ համար շատ ուրախալի է, որ մեր տաքսու վարորդները, տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումները, որոնք մեր այլ քաղաքացիներն ունեն, հայտ են ներկայացրել, որ ընդգրկվեն ապահովագրության շրջանակներում։ Մենք առաջիկայում կքննարկենք այս հարցերը և կհասկանանք՝ ինչ հնարավորություններ ունենք մինչև 2027 թվականի հունվարի 1-ը նրանց ևս դիտարկել»,-ասել է նախարարը։
Ավանեսյանը նշել է, որ օրենքի համաձայն՝ քաղաքացիա-իրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում կընդգրկվեն 2027 թվականի հունվարի 1-ից։


