կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Մինչև 18 տարեկան բուժառուներին ԱՆ-ի կողմից տրամադրվող՝ արյան մեջ գլյուկոզի քանակը չափող թեստ-երիզների քանակը կրկնապատկվել է

Մինչև 18 տարեկան բուժառուներին ԱՆ-ի կողմից տրամադրվող՝ արյան մեջ գլյուկոզի քանակը չափող թեստ-երիզների քանակը կրկնապատկվել է

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան բուժառուներին առողջապահության նախարարությունը տրամադրում է արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն:

Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և քրոնիկ վիճակների նվազմանը:

  • Կիսվել: