շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մինչ այժմ ազատ տեղաշարժվելու սահմանափակումները խախտելու համար 10269 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն

Մինչ այժմ ազատ տեղաշարժվելու սահմանափակումները խախտելու համար 10269 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։ Հայտնաբերվել են նաեւ ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու 82 դեպք։ Բացի այդ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաեւ բանկերի, սուպերմարկետների եւ այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջեւ պահպանել տարածություն։ Բնակչությանը եւս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը եւ բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։ Բոլոր օրինախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

  • Կիսվել: