Միկրոավտոբուսի ճանապարհը երկարել է, բայց վարորդների աշխատավարձի չափը չի փոխվել (տեսանյութ)
Մայիսի 21-ից առաջին համարի ավտոբուսին փոխարինելու եկավ 22 համարի միկրոավտոբուսը, որի վերջնակետը այժմ «Շիրակ» օդանավակայանն է:
22 համարի միկրոավտոբուսի ճանապարհը երկարել է, սակայն դրանից վարորդների աշխատավարձի չափը չի փոփոխվել, վերջիններս տեսախցիկի առաջ խոսել չցանկացան, սակայն պնդեցին՝ մինչեւ օդանավակայան ձգվող ճանապարհին հիմնականում ուղեւորների չեն հանդիպում:
1-ին համարի բացակայությունը անհարմարություններ է պատճառել ոչ միայն վարորդներին, այլ նաեւ բնակիչներին: Մշտապես առաջին համարի երթուղուց օգտվողներն ուղեգծի տարբերության պատճառով այսօր ստիպված են օգտվել երկու տարբեր երթուղայիններից:
Մանրամասները՝ Գյումրու ՛՛Ցայգ՛՛ հեռուստաընկերության տեսանյութում.


