շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ մարդը դաստիարակված է, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ․ Թունյան

Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ մարդը դաստիարակված է, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ․ Թունյան

Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ՝ մարդը դաստիարակված է, թե ոչ, նորմալ արժեքային համակարգ ունի, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ: Այս մասին իր գրառման մեջ նշել է ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։ 
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
«Միշտ ուշադրություն եմ դարձրել, ու այդ «թեստը» միշտ ճիշտ է դուրս եկել: Մատուցողի հետ արհամարհական կամ կոպիտ շփվող մարդու հետ երբեք չեմ շարունակել մտերմություն կամ գործընկերություն անել:
 
Այսօր տարածված տեսանյութի հետ կապված հիշեցի: Չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, իրավական գործընթացի մեջ, համոզված եմ՝ պատշաճ արձագանք և հետևանք կլինի:
Զուտ ուզում եմ ասել, որ եթե մարդը մատուցող է և քեզ ուտելիք է բերում, կամ տաքսիստ է՝ քեզ տեղից տեղ է տեղափոխում, դա չի նշանակում, որ դու որևէ բանով նրանից առավել ես, ինչ է թե՝ վճարում ես: Ինչ-որ մեկն էլ քեզ է վճարում:
 
Խնդիրների մեծ մասը գալիս է դաստիարակությունից:
 
Հ.Գ. - Գրեցի, հետո հիշեցի, որ այսօր երեխաների պաշտպանության օրն է: Ոչ միայն նրա համար եմ ասում, որ տուժողը 16 տարեկան երեխա է, այլև՝ որ վաղ նորմալ հասարակություն ունենալու և պաշտպանված երեխաներ ունենալու համար այսօ՛ր պետք է ճիշտ դաստիարակել երեխաներին»:
 
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: 

  • Կիսվել: