Մի խումբ քաղաքացիներ բողոքում են Հատիսի լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման նախաձեռնության դեմ
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Հատիս լեռան գագաթին` դեմ արտահայտվելով լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությանը:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. ՛՛Այս ամբողջ անիրավության համար, իմ կարծիքով, մեղավոր է կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ինչպես միշտ փորձում է մոլորեցնել հանրությանը: Ինչ-որ տարբեր նախարարություներ հայտարարել էին, որ շինարարությունը դադարեցված է, բայց մենք առավոտից ոտքով բարձրացել ենք, ու տեսել ենք՝ այստեղ քանի՛ թրթուրավոր, հորատող մեքենաներ կային, չափագրողներ կային, գեոդեզիստներ...՛՛:
Նրանք նաեւ տեսանյութով ցուցադրել են բրոնզեդարյան հուշարձաններ, որոնք արդեն քանդված վիճակում են:
Հիշեցնենք՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ շինարարությունն այս պահին դադարեցված է, իսկ ԿԳՄՍՆ-ն անթույլատրելի էր համարել սարում որեւէ շինարարարություն: