հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են արել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ հորդորելով կատարել ստանձնած խաղաղապահ առաքելությունը

Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են արել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ հորդորելով կատարել ստանձնած խաղաղապահ առաքելությունը

Մի խումբ արցախցիներ այսօր Երևանում բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան առջև՝ հորդորելով կատարել իրենց ստանձնած խաղաղապահ առաքելությունը:

Ցուցարարներն ապա շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ փոխանցել, որում նշվում է, որ հայությունն Արցախում ցեղասպանության վտանգի առջև է կանգնած:

Նրանք հորդորել են Ֆրանսիային՝ որպես համանախագահող երկրի, խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ՝ Բերձորի ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար:

  • Կիսվել: