Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ այցելել է Աստանայում ընթացող՝ արհեստական բանականության ցուցահանդես
Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահներին և պատվիրակությունների ղեկավարներին ներկայացվել է առաջատար տեխնոլոգիական ու թվային լուծումների ցուցահանդեսը, ինչպես նաև «Alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոնի հնարավորությունները: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Kazinform-ը:
Նշվում է, որ բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են արհեստական բանականության թանգարանի ցուցադրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների տաղավարներին:
Ղազախական կողմը ներկայացրել է թվայնացման և արհեստական բանականության ոլորտում իր առանցքային նախաձեռնությունները, մասնավորապես՝ Astana Smart City-ն, Alem GPT-ն, Smart Data Finance-ն, Smart Cargo+Keden-ը և այլն։


