կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Պահք, Ս. Պատարագ. 3 հարց ու պատասխան

Մեծ Պահք, Ս. Պատարագ. 3 հարց ու պատասխան

Մեծ պահքի վերաբերյալ երեք հարցեր ու դրանց պատասխանները ներկայացրել է qahana.am-ը.

– Ինչո՞ւ է փակվում Ս. Խորանի վարագույրը

Մեծ Պահքի շրջանում Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է փակ վարագույրով: Եկեղեցին դրախտի օրինակն է, և Ս. Խորանի փակ վարագույրը խորհրդանշում է մեղքի պատճառով երկնքի արքայության դռների փակվելը, Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը: Խորանի վարագույրը բացվում է Ս. Հարության տոնի Ճրագալույցի Պատարագի ժամանակ: Մեծ Պահքի ընթացքում կան հիշատակության օրեր և տոներ, երբ Ս. Պատարագը մատուցվում է բաց խորանով:

– Ինչո՞ւ չի տրվում Ս. ՀաղորդությունՍ. Հաղորդություն ստանալ նշանակում է հաղորդակցվել Արարչի հետ: Այդ ժամանակ կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի և Քրիստոսի միջև: Մեծ Պահքի շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Ս. Պատարագի ժամանակ Ս. Հաղորդություն, իսկ ավարտին՝ մաս չի տրվում, քանի որ այն տրվում է բաց Պատարագների ժամանակ: Մեղքի ու Աստծուց հեռացած լինելու պատճառով` մարդիկ զրկվում են Քրիստոսի հետ հաղորդակցվելուց: Պահքի շրջանում մարդիկ չեն ստանում Հաղորդություն, որպեսզի հոգեպես, մարմնապես պատրաստվեն Ս. Հարության տոնին: Պահքի ժամանակ Ս. Հաղորդություն է տրվում միայն բաց Խորանով Պատարագների ժամանակ:

– Ինչո՞ւ չի կարելի համբուրել Ավետարանը

Մեծ Պահքի շրջանում մինչև Սբ. Զատիկ Եկեղեցում Ավետարանը չեն համբուրում ի նշան նրա, որ Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից:

  • Կիսվել: