«Մերսեդեսը» բախվել է Նորագավիթի նախկին ՃՈ պահակակետին. վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ռեղեկացնում է shamshyan.com-ը` ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 OT 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ՝ Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, բախվել է չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի շինությանը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շենգավիթի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի հրշեջ-փրկարարները՝ խմբի պետ, փրկարար ծառայության կապիտան Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:
Փրկարարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 28-ամյա Հրաչիկ Եղիազարյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ինքն է եղել վարորդը: Մանրամասները` սկզբնաղբյուրում: