ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ 27-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

 Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ 27-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզում,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արման Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ձախակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշների մեջ։

Վթարի հետևանքով Ա․ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

  • Կիսվել: