Մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է. Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով, և թվում է, որ ամեն ինչ ընթհանում է նորմալ հունով, բայց այն ամենը, ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերում, և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
«Իհարկե, խոսքը փակման մասին չէ, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ-որ տարածք հետագայում տեղափոխման. միանգամից ասեմ, որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին, և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չէ ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվետի Հայաստանի միակ բուհն է և արժանի չէ այս վերաբերմունքին»,-նշել է նա: