Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան
Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան իրենց ընտանիքներ` ծառայության ընթացքում ձեռք բերելով կյանքի փորձ, տոկունություն և մտերիմ ընկերներ. մենք անելու ենք ամեն ինչ, որ հենց էդպես էլ լինի։
Շնորհակալ եմ բոլորիցդ՝ այս ընթացքում օրհնանքի և քաջալերանքի խոսքերի համար։
Հ․Գ․ Ես տղայիս դիմավորեցի մեր Միջուկային բժշկության ազգային կենտրոնում. աշխատող մամաները կհասկանան»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ։



