Մեր ամենամեծ սխալն այն էր, որ հենց սկզբից ամենակոշտ մեթոդներ չենք կիրառել. վարչապետը՝ դիմակ կրելու մասին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դիմակ չդնելու պատճառով տուգանվելուն:
՛՛Մեր սիրելի հայրենակիցները, որ տուգանվում են, դիմակ կրո՞ւմ են, թե՞ չեն կրում: Դիմակ չեն կրում, տուգանվում են, չէ՞՛՛,-ասաց նա՝ պատասխանելով ԼՀ խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին այն մասին, թե որքանով են տուգանքներն արդարացնում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները, քանի որ մարզերից նման հարցեր է լսել:
Ըստ վարչապետի՝ դիմակ կրելու պահանջն այն միջոցն է, որով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին: Նա ասաց. ՛՛Ասում եք՝ դիմակ չկրողներին մի տուգանեք, դուք այդ քաղաքացիներին երբևէ կոչ արե՞լ եք, որ դիմակ կրեն՛՛:
Վարչապետը հավելեց, որ դիմակ կրելու համար այնպես են արել, որ բարդություններ չառաջանան, սակայն քաղաքացիները դրան էլ չեն հետևում:
Փաշինյանն ասաց, որ տուգանքն արդյունավետ միջոց է. ՛՛Սկզբում տեսանք Ձեր ասած տրամաբանության շրջանակների արդյունքը, և կորոնավիրուսի թվերն աճեցին, վերահսկողությունից դուրս եկան: Մենք չենք ասում՝ ձեզ տուգանում ենք, ասում ենք՝ խնդրում ենք, դիմակ դրեք և դրան տվել ենք իրավական ուժ: Հիմա մենք պետություն ենք, թե պետություն չենք՛՛:
Նա ասաց նաև, որ մարզերում տիրող իրավիճակին աբելի լավ է տիրապետում, իսկ պանապահով խավի ներկայացուցիչներն են հիմնականում տուգանվում, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ոստիկանությունն ինչքան տուգանում է, այնքան էլ դիմակ է բաժանում:
Փաշինյանը շեշտեց. ՛՛դիմակ կրելն էֆեկտիվ է, և մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հենց սկզբից ամենակոշտ և վարչական ուժային մեթոդներ չենք կիրառել՛՛:


