չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մենք պետք է արժանի լինենք մեր հերոսների հիշատակին. Շիրակի մարզպետ

Մենք պետք է արժանի լինենք մեր հերոսների հիշատակին. Շիրակի մարզպետ

Հունվարի 28-ին` Բանակի օրը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։
 
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ զինվորի կատարածն անգնահատելի է.
 
«Մենք պետք է արժանի լինենք մեր հերոսների հիշատակին։ Նրանք նվիրեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, հանուն մեր սերունդների ապագայի, իսկ մենք՝ ապրելով, պետք է հզորացնենք ու զարգացնենք մեր երկիրը»։

  • Կիսվել: